Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք ձեր որոնածին,
Ես որպես գործիք աննյութեղեն եմ,
Իսկ ձեզ լոմ էր պետք, չաքուճ կամ կացին:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ցնցել երբեք հիմքերը իմ տան,
Թե դրսում հանկարծ Սերժին նեղել են,
Մի կողմ եմ քաշվել հանուն պետության:
Ես այն եմ եղել, ինչ-որ եղել եմ,
Շատ էլ՝ որ ոմանք շարժումից թռան,
Հանկարծ չկարծեք՝ ճամփաս շեղել եմ,
Հուժկու դադարս չի փրկի նրան:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Ես ջուր չեմ լցրել այլոց ջաղացին,
Թե որպես գործիք աննյութեղեն եմ,
Ուրիշ լոմ փնտրեք: Կամ, գոնե, կացին:
www.chi.am