
Ազատության հրապարակում շարունակվում է երեկ մեկնարկած հանրահավաքը: Թեև ամբողջ գիշեր անձրև էր տեղում, բայց մարդիկ չեն լքել հրապարակը: Երեկ երեկոյան իշխանությունը ձրի ստրիպտիզ էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում՝ ուշադրություն շեղելու և մարդկանց հրապարակից հանելու համար:

Այսօր էլ իշխանությունների հրահանգով դադարեցվել է Ազատության հրապարակին հարակից բոլոր սրճարանների աշխատանքը, ապամոնտաժվել են դրանց արտաքին ծածկերը, որոնց տակ գիշերը հանրահավաքի որոշ մասնակիցներ պատսպարվում էին անձրևից: Բացի այդ, դադարեցվել է նաև... շրջակայքի բոլոր հասարակական զուգարանների աշխատանքը: Զուգարաններից օգտվելու հնարավորություն ունեն միայն տարածքում վխտող ոստիկանները:
Ազատության հրապարակում տեղի ունեցող և տեղի ունեցած իրադարձություններին ուղիղ եթերով ու տեսանյութերի միջոցով կարող եք հետևել նաև այստեղ.