«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է (ՀՀ գլխավոր դատախազությունն էլ՝ պաշտոնապես հաստատել), որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող մեքենան պետական չէ, բայց նրա վրա փակցված են պետական համարանիշեր, որոնք գրանցված են բոլորովին այլ մեքենայի վրա: Սա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է, որը պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ (ՀԺ-ի նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ):
Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը ղեկավարում է պաշտոնապես հաստատված հանցագործը: Ո՞վ պետք է քրեական գործ հարուցի փաստի առիթով: Ա. Հովսեփյան հանցագործին այդ պաշտոնում հաստատել է ոչ պակաս հանցագործ ազգային ժողովը: Հասկանալի է, որ հանցագործներով հագեցած ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները ձայն չպիտի հանեն, բա իրենց «ընդդիմություն» համարող դաշնակներն ու «Ժառանգությունն» ի՞նչ բանի են: Միայն այս մեկ հոդվածի հիման վրա ԱԺ խմբակցությունները կարող էին ու պետք է ստորագրություններ հավաքեին՝ արտահերթ նիստ հրավիրելու և գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցը բարձրացնելու համար:
