Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակը տարավ՝ մրցակցի հարկի տակ 0-4 հաշվով ջախջախելով Եվրոպայի ուժեղ հավաքականներից մեկին՝ Սլովակիային: Մեր երկրի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ չափազանց մոտ է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի տիրանալուն: Դրա համար պետք է ուղղակի հաղթել խմբային մրցաշարի մյուս երկու խաղերում՝ Մակեդոնիային ու Իռլանդիային (մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ):
Ահա թե ինչ էր կատարվում խաղից հետո Երևանի Հանրապետության հրապարակում: