Thursday, August 18, 2011

«Օբյեկտիվ» տրամաբանության մասին

 Օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի անդամ յոթ երիտասարդների ու Ալիկ Սարգսյանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո «Սարդարապատի», որի անդամ է նաև Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, «քննադատություն-սատարմանն» ի պատասխան ՀԱԿ-ի վերոնշյալ երիտասարդները պատասխանել են՝ քննադատելով Ժ.Սեֆիլյանին:

Օբյեկտիվ երևալու ցանկություն ունեցող շատ մարդիկ հիմա ՀԱԿ-ի երիտասարդներին քննադատում են, թե դուք ո՞վ դառաք, որ Սեֆիլյանի պես մարդուն «անուն կպցնեք»: Արժե թերևս նշել, որ նույն «Սարդարապատի» հայտարարությունը կոռեկտությամբ չի փայլում. ՀԱԿ-ին, այսինքն՝ նաև այդ երիտասարդներին, որակել են «կույր ու արկածախնդիր», ՀԱԿ-ի մասին խոսելիս «ընդդիմադիր» բառը չակերտների մեջ են առել ու առհասարակ մի լավ քլնգել են՝ վերջում էլ գրել, թե «սատար են կանգնում երիտասարդներին» :))) Ձեր՝ նման սատար կանգնելը ձեզ լինի :)) Ոնց որ ձեռ առնելիս լինեն... Տղերքին կարելի էր առաջարկել, որ իրենք էլ իրենց հայտարարության վերջում գրեին, թե «հարգում ենք Սեֆիլյանին ու ողջունում ենք «Սարդարապատի» բոլոր քաջարի մարտիկներին՝ հատկապես պարոն Խզմալյանին» :))) Այ սա կլիներ արժանի հակահարված :))))

Եթե 40-50 տարեկան մարդկանց, «մտավորականների» կեցվածքը, գրածն ու արտահայտման ձևը դա է, ապա ի՞նչ իրավունքով ենք 19 տարեկանից պահանջում «վեհաշունչ ու ծանրաբարո պատասխան»:

Որքան հասկացա մեկնաբանություններից, մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է ասվել: Կարելի է քննարկել, թե ոնց է ասվել (տեքստի ոճը, որոշ մտքեր կարելի էր ավելի կոռեկտ ու ազդեցիկ ձևակերպել), բայց դա՛ չեն քննարկում:

Տղաներն ասում են՝ եղբայր, եթե քննադատում ես, բարի եղիր գոնե ոչ թե ՀԱԿ-ի արածի չափ անել, դրա կեսի չափ անել և այլն, այլ ՈՐԵՎԷ բան անել, այլապես դու քննադատելու իրավունք չես ունենում: Եթե մի բանին ասում ես՝ քխ, կողքին պիտի մի այլ բան դնես, որը հավակնի չ՛քխ լինելուն:

Սա քննադատողները տրամաբանական սխալ են անում, ըստ իս: Ասում են՝ բա Սեֆիլյանն Արցախի համար էդքան բան է արել, էդ ջահելներն ո՞վ են, որ իրեն քննադատում են: Ի՞նչ փույթ, որ ոչ մեկը չի քննադատում այն, ինչն իրենք վկայակոչում են. Արցախի պատերազմում Սեֆիլյանի ունեցած ներդրումը: Մարդիկ քննադատում են քննադատելը, ոչ թե բուն ասվածը:

Հիմա Սոս Սարգսյանն էլ անուն հանած դերասան է, ի՞նչ, չքննադատե՞նք քաղաքացիական կյանքում նրա հետույքային կեցվածքը: 

Տո հենց նույն Սերժը: Հիմա ասե՞նք՝ բա, գիտեք, պատերազմի ժամանակ շա՛տ լավ է կատարել բենզին մատակարարելու հանձնարարականը, դուք ո՞վ եք, որ համարձակվում եք նրան քննադատել:

Այս տրամաբանությամբ՝ զարմանալի է, թե ոնց են այդ մարդիկ առհասարակ համարձակվում չերդվել, ասենք, Ստալինի անունով: Գոնե նրա չափ ներդրում է պետք ունենալ :))) Համաշխարհային պատերազմում փաստացի իր գլխավորությամբ հաղթանակ ապահովվեց... ու ի՞նչ. դեռ գտնվում են մարդիկ, որ ասում են, թե նա փիսն է՞ր: Սրիկանե՛ր:

Կարծեք թե Սասուն Միքայելյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և շատ այլոք պակաս ներդրում չունեն էդ պատերազմում: Տեսեք, թե ՀԱԿ-ում պատերազմի քանի ու ի՛նչ մասնակիցներ կան: Բայց էդ քննադատները, մոռանալով իրենց վերոնշյալ կուռ տրամաբանությունը, ինչ կարգի վիրավորական ու ափռ-ցփռ «քննադատություն» ասես չեն շռայլում նրանց հասցեին: Հաճախ անգամ Վազգեն Սարգսյանի հասցեին (էլ չասած, թե կենդանության օրոք Վ.Սարգսյանին ո՛նց էին քննադատում): Բայց որ Սեֆիլյանի կազմակերպությանը քննադատել են... օ՜, ա՛յ էդ բանը պիտի չանեիք... Կուռ, շա՛տ կուռ տրամաբանություն է և ազնվագույն մոտեցում:

Եթե ազդվել են նրանից, որ 19-20 տարեկան մի քանի տղաներ պատերազմի հերոս Սեֆիլյանի կազմակերպությանն ասել են՝ աչքիդ վերևն ունք կա, ապա, զարմանում եմ, թե ինչու ամեն օր ցույց չեն անում «Հայոց աշխարհի» ու «Հայլուրի» խմբագրությունների մոտ, որովհետև նրանք էլ ո՛չ պակաս հերոսների են «քննադատում»՝ ընդ որում՝ ամենաայլանդակ որակումներով (ոչ այնքան վաղ անցյալում նաև հենց նույն Սեֆիլյանին, որովհետև վերջինս նենգորեն սատարում էր ՀԱԿ-ին): 
Էնպես որ, էս կարգի «օբյեկտիվիզմը» ոչ միայն անտրամաբանական է, այլև՝ կեղծ ու արհեստական:


Հ.Գ. Ռուսներն ասում են՝ какой привет, такой ответ. «Սարդարապատը» ստացել է այն, ինչ տվել է: Իսկ Ժ.Սեֆիլյանի անունը շահարկողներն ու նրա համար «վիրավորվողներն» ավելի ազնիվ կլինեին, եթե իրենց գոյության մասին հիշեցնեին այն ժամանակ, երբ Ժ.Սեֆիլյանն ուներ դրա կարիքը (դատավարություն, բանտ): Էլի էդ տղաներն են արել, ինչ արել են: Ու էլի էդ տղաներն են անելու, ինչ անելու են, եթե դրա կարիքը լինի: